ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2020 14:09
Կամովին հանձնել են զենք, զինամթերք
Հուլիսի 14-ին Ասկերանի շրջանի բնակիչ,1993թ.ծնված Գ. Դ.-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է կամովին հանձնել մեկ միավոր «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և և 23 փամփուշտ, որոնք հուլիսի 7-ին գտել է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում` իր հանգուցյալ պապիկի տան պահեստարանից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Հուլիսի 14-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ջ. Ն.-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ՏՕԶ-8» ակոսափող հրացան, որը նույն օրը ժամը 09:00-ին գտել է իրենց պատկանող Շուշի քաղաքի տան տանիքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: