ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 15:17
Կամովին հանձնել են զենք, զինամթերք
Հունիսի 30-ին մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Գ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել մեկ «РПГ-7» տիպի նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ և 80 հատ փամփուշտ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:
Հուլիսի 28-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1968թ.ծնված Վ. Բ.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին կամովին հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, որը հուլիսի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում գտել է իր տան հարակից փլատակ շինությունը մաքրելու ժամանակ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: