ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2020 11:54
Կամովին զենք, զինմթերք է հանձնել
Օգոստոսի 11-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Հ. Հ.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին կամովին հանձնել է կարճեցված փողով, ակոսափող հրացան, 82 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահեստատուփ, որոնք օգոստոսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում գտել է իր առանձնատանը հարակից փլատակ շինությունը մաքրելու ընթացքում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: