ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2020 12:42
Կամովին զենք, զինամթերք են հանձնել
Հուլիսի 27-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1952թ.ծնված Վ. Մ.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր թմբուկավոր ատրճանակ և հակատանկային 1 նռնակ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:
Հուլիսի 27-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Ս.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է կամովին հանձնել մեկ նռնականետ և ինքնաձիգի 3 պահեստատուփ լիցքավորված 90 փամփուշտներով, որը հուլիսի 25-ին գտել էր նախկին «Դաշքեսան» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: