ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2014 15:34
Կամավոր հանձնել է զինամթերք
Հուլիսի 2-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի և ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Սուս գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Կ. Օ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է ինքնաձիգի 4 պահեստատուփ և 163 փամփուշտ: