ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2019 10:54
Կամավոր հանձնել են զենք, զինամթերք
Ս.թ.հունվարի 31-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Գ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր ակոսափող հրացան, որը ըստ նրա հայտնաբերել է Մարտակերտի շրջանի Հին Ղազանչի գյուղի վարչական տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Ս.թ. հունվարի 31-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ս-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է «Մոսին» տիպի հրացան, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ և ինքնաձիգի 5 պահեստատուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ս.թ.հունվարի 31-ին Հադրութի շրջանի բնակիչ,1981թ.ծնված Ա. Հ-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը։