ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.05.2014 12:07
Կամավոր հանձնել են զենք-զինամթերք
Մայիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Ադամյան փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Է. Օ-ի շուրջ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում վերջինս ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ:
* * *
Մայիսի 12-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Ն. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահեստատուփ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 1466 փամփուշտ: