Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

03.04.2018 18:45

Կադրային փոփոխություններ ոստիկանության պետի հրամանով

Կադրային փոփոխություններ ոստիկանության պետի հրամանով

   Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի ապրիլի 3-ի հրամանով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը ազատվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնից և գրանցվել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում։

    Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի նորանշանակ պետին ներկայացնելու նպատակով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ հանդիպեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը և շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուները։

    Խիստ քննադատության ենթարկելով վերջերս Մարտունու շրջանում գրանցված խուլիգանության հանցադեպը¸ ոստիկանության պետը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի  նորանշանակ պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանից պահանջեց բոլոր ուժերը ներուղղել նման դեպքերը կանխարգելելու և  շրջանի օպերատիվ իրավիճակի կայունության անշեղ ապահովման  հրամայականին։  Եվս մեկ անգամ կարևորելով ծառայությունը անկողմնակալ իրականացնելու պարտականությունը¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ոստիկանության Մարտունու շրջբաժնի անձնակազմից պահանջեց նպատակային աշխատանքների միջոցով շրջանում ամրապնդել քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը¸ որի հաջողությունը պայմանավորեց ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի արդար և իր օրինական պահանջներում սկզբունքային լինելու հանգամանքով։

    Ոստիկանության պետի հանձնարարականները ուղղված էին նաև հասարակությանը հուզող խնդիրները րոպե առաջ լուծելու հարցում ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի¸ Մարտունու  շրջվարչկազմի և շրջանի իրավապահ կառույցների միջև համագործակցությունը  առավել ամրապնդելու անհրաժեշտությանը։ 

    Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Մարտունու շրջբաժնի երեք ծառայողներ ենթարկվեցին «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի։