Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

24.06.2015 21:24

Կադրային փոփոխություններ ոստիկանության Մարտունու և Ասկերանի շրջանային բաժիններում

Կադրային փոփոխություններ ոստիկանության Մարտունու և Ասկերանի շրջանային բաժիններում

ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կադրային փոփոխություններ կատարվեցին նաև ոստիկանության Մարտունու և Ասկերանի շրջանային բաժիններում:

Սույն թվականի հունիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Գրիգորյանը ազատվել է ոստիկանության համակարգից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետի պաշտոնին:

Շնորհակալություն հայտնելով Վալերի Գրիգորյանին երկարամյա ծառայության համար՝ ոստիկանության պետը շրջբաժնի անձնակազմից պահանջեց համախմբվել նորանշանակ պետի շուրջը և շրջվարչակազմի ու իրավապահ կառույցների շրջանային պատասխանատուների հետ մեկտեղ բոլոր ջանքերը ներուղղել հասարակության լիարժեք վստահությանը արժանանալու, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և օրենքի գերակայությունն ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները խստագույնս պահպանելու գործին:  

Նույն օրն իսկ ոստիկանության պետը ոստիկանության Ասկերանի շրջբաժնի անձնակազմին ներկայացրեց շրջբաժնի նորանշանակ պետ, ոստիկանության մայոր Սամվել Ասրյանին:

Նախկինում ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Ասրյանին բնութագրելով որպես մասնագիտական բարձր պատրաստվածությամբ օժտված ոստիկանի՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջեց անձնվիրությամբ ծառայել պետությանն ու ժողովրդին, անթերի ապահովել հասարակական կարգն ու հասարակության անվտանգությունը, հոգալ և կիսել ժողովրդի հոգսերը՝ հաշվետու լինել ինչպես օրենքի, այնպես էլ սեփական խղճի առաջ:

Ոստիկանության պետի կողմից արժեվորվեց նաև շրջվարչակազմի և իրավապահ մարմինների շրջանային կառույցների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը, որը, ինչ խոսք, նպաստում է հասարակության խնդիրները միահամուռ ուժերով անհապաղ լուծում տալուն: