ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 11:49
Ծրագրավորել է խարդախության ճանապարհով և անվճար տիրանալ գույքին
Սեպտեմբերի 28-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Լ. Ա.-ի դիմումն առ այն, որ հնարավոր է մայրաքաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Ս. Մ.-ն ժամանակին ծրագրավորել է խարդախության ճանապարհով և անվճար տիրանա Աջափնյակ 17/2 հասցեում գտնվող իր գույքին՝ այդ գործին ներքաշելով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ս. Հ.-ին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: