ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2019 12:10
Ծեծի է ենթարկվել
Հոկտեմբերի 22-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ. ծնված Գ. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օր ժամը 17:00-ի սահմաններում մայրաքաղաքի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեում տեղակայված համար 2 հիմնական դպրոցի դիմացի տարածքում իրեն ծեծի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Վ. Գ.-ն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: