ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.09.2014 11:04
Ծեծի է ենթարկել կնոջը
Սեպտեմբերի 19-ին «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ուսահոդի սալջարդ, փափուկ հյուսվածքների հեմատոմայով բուժօգնության է դիմել Տ.Մեծի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի N բնակարանի բնակչուհի, 1992թ. ծնված Ա. Ս-ն:
Պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Ա. Ս-ին տանը ծեծի է ենթարկել ամուսինը` 1985թ. ծնված Ս. Գ-ն: