ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2019 11:08
ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲԱԽՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՆ
Ս.թ.մայիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ.ծնված Ն. Բ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 02:00-ի սահմաններում մայրաքաղաքի Ս.Դավիթ-Ե. Չարենց փողոցների խաչմերուկում իրեն ծեծի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ,1976թ.ծնված Ս. Բ-ն, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո վերջինս նստել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, դիտավորությամբ հետընթաց կատարել և բախվել իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին պատճառելով գույքային վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: