ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.05.2020 11:16
Ծեծի են ենթարկվել
Մայիսի 7-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Կ. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին , որ իրեն ծեծի են ենթարկել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Ա. Ա.-ն ներկայացել է Շահմասուր համայնք և վիճաբանության մեջ մտել Կ. Ս.-ի և նույն շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Ս. Ս.-ի հետ, որի ժամանակ Կ. Ս.-ն մեկ անգամ հարվածել է Ա. Ա.-ին, իսկ Ա. Ա.-ն մեկ անգամ հարվածել է Ս. Ս.-ին և ծեծի ենթարկել Կ. Ս.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: