ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.01.2020 11:55
Խուսափում է վճարել գումարը
Հունվարի 24-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունից՝ ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է ստացվել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ,1978թ. ծնված Ն. Մ.-ի դիմումն առ այն, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին իրեն պատկանող «BMW 520i» մակնիշի ավտոմեքենան, մինչև նույն թվականի դեկտեմբերը մարելու բանավոր պայմանավորվածության համաձայն, 1.300.000 դրամ գումարով վաճառել է Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Թ. Ս.-ին, սակայն վերջինս իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ և տարբեր պատճառաբանություններ բերելով մինչ օրս չի վճարել նշված գումարը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: