ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.10.2018 11:00
Խուլիգանություն
Ս.թ.հոկտեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն՝ Ստեփանակերտի քաղաքային դատախազությունից ստացվել է մայրաքաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Ս. Կ-ի դիմումն այն մասին, որ պարբերաբար առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի բնակիչներ, 1957թ. ծնված Կ.Կ-ն և 1978թ. ծնված Է. Ա-ն միացնելով բարձր երաժշտություն խանգարում են իրենց հանգիստը և իր հաշմանդամ որդուն վախեցնում ու սպառնալիքներ տալիս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: