Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

24.01.2018 12:12

Խորհրդակցություններ ԱՀ ոստիկանությունում

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԱՀ  ոստիկանության պետի տեղակալները սույն թվականի հունվարի 15-ից 20-ը ոստիկանության  շրջբաժիններում, քրեկատարողական և պետական պահպանության վարչություններում առանձին-առանձին քննարկել են անցած տարվա կատարած աշխատանքները։

Ընթացիկ տարվա հունվարի 16-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը քննարկեց ոստիկանության քրեական հետախուզության և քննչական  վարչությունների¸ իսկ հունվարի 18-ին պետական պահպանության վարչության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Հիմնական զեկուցողների և վարչությունների համապատասխան ոլորտների զեկույցներից հետո¸ ոստիկանության պետի առաջին տեղակալը  ոստիկանության պետի հանձնարարականներով ուղորդումներ առաջադրեց նրանց։ 

Քրեական հետախուզության վարչությանը հանձնարարվեց ակտիվացնել աշխատանքները չբացահայտված հանցագործությունների¸ այդ թվում բնակարանային գողությունների բացահայտման¸ լատենտային բնույթ կրող հանցագործությունների և հետախուզվողների հայտնաբերման¸ ինչպես նաև  անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների ակտիվացման ուղղությամբ։

Քննչական վարչությանը  հանձնարարվեց ակտիվացնել կասեցված քրեական գործերով հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերման¸ պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասի վերականգման¸ սահմանված ժամկետում քրեական գործերի նախաքննությունը ավարտելու և հանցագործության ծնող պատճառների ու պայմանների վերացման նպատակով միջնորդագրերի ներկայացումը։

Պետական պահպանության վարչությանը հանձնարարվեց¸ էլ ավելի բարձրացնել պահպանվող օբյեկտներում իրականացվող ծառայության արդյունավետությունը և առավել ակտիվություն ցուցաբերել հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման գործում։