Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

28.10.2015 17:28

Խորհրդակցություն` ԼՂՀ ոստիկանությունում

Խորհրդակցություն` ԼՂՀ ոստիկանությունում

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2015թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի՝ սույն թվականի հոկտեմբերի 28-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկ բաժին-բաժանմունքների ծառայողների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր  2015թ. 9 ամիսների ընթացքում նախկինում դատված անձանց կողմից հանցագործությունների նախականխման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի գործունեությանը, ինչպես նաև  քաղաքացիների զենքերի գրանցման ու վերագրանցման ուղղությամբ թույլտվության համակարգի կողմից կատարված աշխատանքներին:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Աբրահամյանը:

Մանրամասն վերլուծելով արձանագրած ցուցանիշները՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը վեր հանեց ծառայության մեջ տեղ գտած թերությունները և ոստիկանության շրջանային բաժինների պետերի ծառայության գծով տեղակալներին պահանջեց ակտիվացնել աշխատանքները:

Հատուկ կարևորելով պրոֆիլակտիկայի բաժնի տեղամասային տեսուչների գործունեության առաջնայնությունը՝ ոստիկանության պետի տեղակալը բացի օրակարգում ներառված հարցերից անդրադարձավ նաև համայնքներում անասնակորուստի հետ կապված հանգամանքին՝ հանձնարարելով տեղամասային տեսուչների միջոցով զգուշացնել բոլոր անասնապահներին իրենց անասնահոտը բարձիթողի վիճակում չթողնելու, ինչպես նաև դրա հետևանքում այլ անձանց բանջարանաբոստանային կուլտուրաններն ու այգիները վնասելու անթույլատրելիության մասին:   

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ոստիկանության պետի տեղակալը համապատասխան ծառայության պատասխանատուներին հանձնարարեց ուշադիր և հետևողական լինել քաղաքացիների զենքերի գրանցման ու վերագրանցման աշխատանքներում, առանց քաշքշուկների հնարավորինս կարճ ժամանակահատվածում կազմակերպել այդ գործընթացը: