Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

09.10.2014 16:34

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

2014թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի քննարկմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետը, նույն բաժնի շահագրգիռ ոլորտների, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանը:

ԼՂՀ ոստիկանության  պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, առանձին-առանձին վերլուծելով կատարված աշխատանքները, կոնկրետ ժամկետների սահմանմամբ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:

«Առաջնայինը ընտրացուցակների ճշգրիտ կազմումն ու անճշտությունների իսպառ բացառումն է: Այդ նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել, մասնավորապես, մայրաքաղաքի որոշ փողոցների առանձնատների վերահասցեավորման աշխատանքները», - նշեց ոստիկանության պետի տեղակալը: Նա անդրադարձավ նաև 16 տարին լրացած անձանց անձնագիր տալու սահմանված կարգին` հանձնարարելով քաղաքացու ցանկության դեպքում այն տրամադրել 16 տարին լրանալու օրը:

Բորիս Ենգիբարյանը, դիմելով խորհրդակցության մասնակիցներին, պահանջեց ավելի հարգալից լինել քաղաքացիների հետ հարաբերություններում և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները յուրաքանչյուրի հարցին սեղմ ժամկետներում լուծում տալու համար: