ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2014 22:16
Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում
Սույն թվականի հունիսի 7-ին ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ծառայողների հետ:
ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալը ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, որը նվիրված էր «Կոռուպցիոն բնույթի, ինչպես նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների» վերլուծությանը:
Օրակարգի հարցերով զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը:
Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության կողմից կատարած աշխատանքների ընթացքում նախաքննություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի` միջին ծարության հանցագորություների շարքին դասվող չորս հանցագործությունների վերաբերյալ, որից երկուսը կատարվել են Մարտակերտի շրջանում, իսկ երկուսը` Ստեփանակերտ քաղաքում:
Երկու հանցագործություններով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մարտակերտի շրջդատախազություն, իսկ 2 հանցագործություններով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից մարդու դեմ ուղղված հանցագործություններով նախաքննություն է իրականացվել 20 քրեական գործերով` 22 հանցագործության վերաբերյալ:
ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը իր գոհունակությունը հայտնելով արձանագրած ցուցանիշներից` քննչական վարչության քննիչներին հանձնարարեց նախաքննություն իրականացնելուց ցուցաբերել առավել սկզբունքայնություն և օբյեկտիվություն:
Քննչական վարչության պետը պարտավորեցվեց մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով` հատկապես օրակարգի թեմաներով հատուկ պարապմունքներ անցկացնել քննիչների հետ: