Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

29.09.2014 19:29

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Խորհրդակցություն ԼՂՀ  ոստիկանության պետի մոտ

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալները, քրեական հետախուզության և քննչական վարչությունների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ոստիկանության պետը հատուկ կանգ առավ ծառայության արդյունավետությանը ազդող մի շարք բացթողումների և թերությունների վրա` առանցքային ուղղություններով  պատասխանատուներին տալով կոնկրետ հանձնարարականներ:

«Առաջինը յուրաքանչյուր ոստիկանի գործառույթների ճիշտ բաշխումն ու կազմակերպումն է, որը, միանշանակ, պարտավոր է իրականացնել ստորաբաժանման ղեկավարը, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ կադրային քաղաքականություն, պատրաստել բանիմաց կադրերի ռեզերվ, որպեսզի համակարգի յուրաքանչյուր ծառայող, մանավանդ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ղեկավար ունենա իր պաշտոնին համապատասխանող` մասնագիտական և բարոյական հմտություններով օժտված փոխարինող» - նշեց ոստիկանության պետը:

Բացի դրանից, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ինչպես բնակարանային գողությունների բացահայտման, այնպես էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի որսի հանցատեսակների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքների ակտիվացմանը: