Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

19.07.2014 15:04

Խորհրդակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում

Խորհրդակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում

Սույն թվականի հուլիսի 19-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության նիստերի դահլիճում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Հակոբջանյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության սպայական ողջ անձնակազմը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Հակոբջանյանը:

2014թ. 1-ին կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է 68 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84-ի դիմաց, նվազումը կազմել է 19 % կամ 16 դեպք:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու ժամանակահատվածում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 12.5 (2013 թ. 1-ին կիսամյակում՝ 15.7)։

Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունները ըստ տեսակարար կշռի կազմում են հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների 37.8%-ը:

2014թ. 1-ին կիսամյակում կտրուկ նվազել է (1 ընդդեմ 15-ի) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  քանակը:

Հաշվետու ժամանակահատվածում 4 դեպքով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունները (4 ընդդեմ 8-ի):

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին` հատկանշական է, որ վարույթում գտնվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  բարելավել է 8,4%-ով` 89,2%-ից` 97,6%:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործություններով 2013թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվել բոլոր ուղղություններով` արձանագրելով միայն 100%-անոց բացահայտման ցուցանիշներ:

2014թ. 1-ին կիսամյակում գրանցվել է 4 անչափահասի կողմից կատարված 1 հանցագործության դեպք:

Մարդու կամ անձի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման կարևորագույն ուղղություններից է ոստիկանության մարմինների կողմից բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման գործընթացի կազմակերպումը: 2014թ. 1-ին կիսամյակում այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվել. արդյունքում ԼՂՀ ոստիկանության Քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր կերպով հանձնվել է 17 միավոր զենք: Միևնույն ժամանակ քաղաքացիներից առգրավվել է ևս 5 միավոր  զենք:

Կատարած աշխատանքների վերաբերյալ հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության պետի տեղակալները և ծառայությունների պետերը:

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը զեկույցները լսելուց հետո հատուկ կանգ առավ պրոֆիլակտիկ ծառայության գործունեությանը և մանրակրկիտ վերլուծության ենթարկելով  յուրաքանչյուր տեղամասային տեսուչի հաշվետու ժամանակահատվածի կատարած աշխատանքները` կոնկրետ հանձնարարականներ տվեց ծառայության մեջ տեղ գտած թերություններն ու բաղթողումները վերացնելու ուղղությամբ:

Վերջում ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը ամփոփելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 1-ին կիսամյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները, նշեց, որ ծառայության արդյունավետության գնահատականը կտրվի միայն ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից` ԼՂՀ ոստիկանության 1-ին կիսամյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի նիստի ընթացքում: 

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի,  հետախուզվողների և անհայտ կորած անձանց, լատենտային և կոռուպցիոն  բնույթի հանցագործությունների հայտնաբերում, կասեցված հանցագործություններով աշխատանքների ակտիվացում, ինչպես նաև հանցագործությունների գրանցման կարգապահության անշեղ իրականացում` ահա այն հիմնական ուղղությունները, որոնց շտկման դեպքում կարող ենք լիարժեք առաջընթաց արձանագրել», - եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը: