Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

27.04.2018 16:43

Խորհրդակցություն Արցախի Հանրապետության ոստիկանությունում

Խորհրդակցություն Արցախի Հանրապետության ոստիկանությունում

   

    Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված 2018թ 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը սույն թվականի ապրիլի 27-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ։

    Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին. «Նախկինում դատված անձանց կողմից կատարված հանցագործությունների ուղղությամբ տարվող, ինչպես նաև թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ուղղությամբ ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների կողմից կատարված աշխատանքների դրվածքի» վերաբերյալ հարցերը։

    Օրակարգի 1-ին հարցով զեկույց ունեցավ ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը, ով հիմնականում կանգ առավ նախկինում դատված անձանց կողմից կատարված հանցագործությունների մանրակրկիտ վերլուծությանը։

    Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման շարժի և առաջացող հարցերի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԱՀ ոստիկանության ՀԿԱԲ թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մարատ Պետրոսյանը:

    Ընդհանրացնելով խորդհրդակցության արդյունքները՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողներին հանձնարարեց առավել ակտիվացնել նախկինում դատված անձանց կողմից հանցագործությունների կանխարգելման աշխատանքները և բոլոր պայմանները ստեղծել քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման գործընթացում քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու համար։