ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.05.2019 11:34
ԽՈՉՆԴՈՏԵԼ Է ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆԸ
Ս.թ.մայիսի 3-ին Մարտունու շրջանի բնակչուհի 1967թ.ծնված Լ. Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ.ապրիլի 30-ին ժամը 15:40-ի սահմաններում Ասկերան քաղաքի վարչակազմի շենքի առաջին հարկում, ոմն Կարենը (տվյալները ճշտվում են) խոչընդոտել է իր նկարահանմանը, հրել իրեն և փորձել հափշտակել բջջային հեռախոսը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: