ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 14:09
Խոչնդոտել է ՃՈ ծառայողի ծառայությանը
Օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Վանք գյուղում ծառայություն իրականացնելիս Ա. Ս.-ն`վիճաբանության մեջ է մտել իր հետ և խոչնդոտել ծառայությանը։ Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 16:15-ի սահմաններում, Վանք գյուղում ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը ծառայություն իրականացնելու ժամանակ, վարորդական փաստաթղթերի առկայությունը ստուգելու նպատակով կանգնեցրել էՄարտակերտի շրջանի բնակի,չ 1998թ.ծնված Ա. Ս.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, ով չուներ վարորդական վկայական, այնուհետև համապատասխան արձանագրություն կազմելուց հետո, վերջինիս հայրը՝ 1977թ.ծնված Ա. Ս.- ն վիճաբանության մեջ է մտել իր հետ և մեկ անգամ ոտքով հարվածել է գոտկատեղին:
Ա. Ս.-ն բերման է եթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: