ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2018 13:51
Խոշոր չափերի գումարի գողություն
Ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 18:30-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի 1966թ. ծնված Կ. Ա-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդել էր այն մասին, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Մարտակերտի շրջբաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել Կ. Ա-ի տան ննջասենյակ և հափշտակել 1.500.000 դրամ, 600 ԱՄՆ դոլար, 8000 ՌԴ ռուբլի և 10 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ և ՔՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված գումարը և ոսկեղենը հայտնաբերվել է 1990թ.ծնված Ա. Ա-ի տան ննջասենյակի մահճակալի տեղաշորի տակ: