Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

01.06.2020 12:20

Խոշոր եղջերավոր անասուններ են հափշտակել

Մայիսի 30-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասից հաղորդել են ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Շ. Դ.-ն հեռախոսով հայտնել է, որ կորել են իրեն պատկանող երկու գլուխ խոշոր եղջերավոր անասունները:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 29-ին, ժամը 23:30-ի սահմաններում Աղաձոր համայնքի վարչական տարածքում տեղակայված Շ. Դ.-ին պատկանող անասնաֆերմայից, վերջինիս անչափահաս որդին՝ 2005թ.ծնված Գ. Դ.-ն, նույն շրջանի բնակիչ, 1999թ. ծնված Շ. Ի.-ի հետ միասին գաղտնի հափշտակել են Շ. Դ.-ին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, որոնք վերջինիս պատկանող «Գազ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Ծաղկաբերդ գյուղ և 220.000 ՀՀ դրամ գումարով վաճառել նույն շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Վ.-ին ։
Գողոնը հայտնաբերվել է։
Վնասի չափը պարզվում է։

Պարզվել է նաև, որ Գ. Դ.-ն մայիս ամսվա սկզբներին, ժամը 18:00-ի սահմաններում Աղաձոր համայնքի վարչական տարածքում տեղակայված իր հոր՝ Շ. Դ.-ին պատկանող անասնաֆերմայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 1 գլուխ հորթը, որը նույն օրը տեղափոխելով Աղաձոր գյուղ, 40.000 ՀՀ դրամով վաճառել է նույն շրջանի բնակիչ,1963թ.ծնված Ս. Զ.-ին ։
Գողոնը հայտնաբերվել է։
Վնասի չափը պարզվում է։
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։