ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.11.2018 12:35
Խարդախություն
Ս.թ. նոյեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են,որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1965թ.ծնված Վ. Կ-ն ս.թ. սեպտեմբերի 28-ին «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղից 65.000 դրամ գումար է ուղարկել Երևան քաղաքում բնակվող ոմն՝ Գ. Հ-ին, Երևան քաղաքից բարձրախոս գնելու նպատակով, սակայն վերջինս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրանալով Վ. Կ-ի դրամական միջոցներին, չի կատարել պայմանավորվածությունը:
Գ. Հ-ի տվյալները պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: