ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2019 11:33
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 19-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1955թ.ծնված Ժ. Ա-ի դիմումն առ այն, որ 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1979թ.ծնված Մ. Վ-ն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, պարբերաբար իրենից պարտքով վերցրել է ընդհանուր 3.431.000 ՀՀ դրամ և պայմանավորված ժամկետը խախտելով մինչ այսօր չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: