ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2018 11:47
Խարդախություն
Մայիսի 25-ին Մարտունի քաղաքի բնակչուհի՝ 1976թ. ծնված Ա.Ս-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն քաղաքի բնակչուհի՝ 1973թ. ծնված Ա.Ծ-ն 2015-2016թթ. ընկած ժամանակահատվածում 310.000 ՀՀ դրամին համարժեք պարտքով գնումներ է կատարել Վ.Խաչատրյան հասցեում գտնվող «Սարգսյան Լյուսյա» ԱՁ մթերային խանութից և, պարտքը չմարելով, գնացել է ՌԴ, իսկ 2018թ. սկզբին ՌԴ-ից վերադառնալով՝ նորից նույն խանութից 604.510 ՀՀ դրամին համարժեք պարտքով գնումներ է կատարել` վստահեցնելով Ա.Ս-ին, որ տունը կվաճառի և կմարի հին ու նոր պարտքերը, սակայն մայիս ամսվա սկզբին նշված տունը վաճառել է և խանութում կուտակված պարտքերը առ այսօր չի մարել: