ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.03.2019 10:49
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 2-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից նյութեր է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Ա. Խ-ն ս.թ. փետրվարի 8-ին ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ոմն Մ.Ա-ի (տվյալները ճշտվում են) հետ կահույք գնելու վերաբերյալ և պայմանավորվածության համաձայն Ա. Խ-ն տերմինալի միջոցով Մ. Ա-ի հաշվեհամարին փոխանցել է ընդհանուր 111.600 դրամ, որի դիմաց վերջինս պետք է առաքեր համապատասխան կահույք, սակայն վերջինս չի կատարել իր ու Ա.Խ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և կայքից ջնջել է էջը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: