ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2019 13:12
Խաչեն գետում մարդ է ջրահեղձվել
Ս.թ.հունիսի 10–ին ժամը 14:10-ին Մարտակերտի ԱԻՊԾ բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ Խաչեն գետում մարդ է ջրահեղձվել:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները
պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Նոր-Մարաղա գյուղի վարչական տարածքով հոսող Խաչեն գետում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Հ. Ա-ն լողալու ժամանակ ջրասուզվել և մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: