ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2016 11:42
Խանութում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պակասորդ
Դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Լ-ն («Կապիտալ» ՓԲԸ գործադիր տնօրեն) դիմել է այն մասին, որ հոկտեմբերի 30-ին ընկերությանը պատկանող խանութի (Ազատամարտիկների 15/33) առաջին բաժնում իրականացվել է նյութական արժեքների ստուգում-հաշվարկ, որի արդյունքում նյութական պատասխանատուներ` Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1982թ. ծնված Ա. Գ-ի և ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Վ. Ս-ի բաժիններում հայտնաբերվել է 3.081.428 ՀՀ դրամի պակասորդ, որը յուրացվել կամ վատնվել է վերջիններիս կողմից: