ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.08.2014 12:42
Խանութից գողացել են փող և սննդամթերք
Օգոստոսի 29-ին Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի N տան բնակիչ, 1957թ. ծնված Շ. Մ-ն ոստիկանության շրջբաժին է հայտնել այն մասին, որ իրեն պատկանող` Ազատամարտիկների 34 հասցեում տեղակայված խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 02:00-ից մինչև ժամը 07:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մեխանիկական ներգործությամբ ջարդելով մուտքի դռան ապակին, մուտք է գործել նշված խանութ և գողացել 75.000 դրամ, սննդամթերք ու խմիչքներ:
Վնասի չափը պարզվում է: