ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:11
Խախտվել է բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ տեղեկություններ են ստացվել՝ «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Կաչաղակաբերդ» Ազգային պարկի տարածքի որոշ հատվածներում 2019-2020թթ. ընթացքում պարբերաբար տարբեր տեսակի ու տրամագծերի ծառերի հատման և մթերման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում խախտվել է բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը:
Ստուգմամբ զբաղվում է ՏԿՀԴՊ վարչությունը: