ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2014 16:52
Խախտել է պայմանավորվածությունը
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է մուտքագրվել Դ. Բեկի փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Լ-ի («Կապիտալ» ՓԲ ընկերության տնօրեն) դիմումն այն մասին, որ 2011թ. Մամիկոնյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող իր ընկերությանը պատկանող մթերային խանութը և 832.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքները վարձակալել է Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Վիտալի Մելիքյանը և պարտավորվել, որ եռամսյա ժամկետում վճարելու է գումարը, սակայն նշված ժամկետում վճարել է միայն 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 232.000-ը հրաժարվում է վճարել: