ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել է 179.000 դրամ գումար
Օգոստոսի 10-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1958թ.ծնված Բ. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ օգոստոսի 8-ին ժամը 14:30-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իր հեռախոսահամարին զանգահարած և իրեն ծանոթ ՀՀ բնակիչ՝ Ա. Ա.-ն ներկայացած անձը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով «IDram» հաշվեհամարին փոխանցելու միջոցով իրենից ստացել է ընդհանուր 179.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: