Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

22.10.2014 20:49

ԼՂՀ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են

ԼՂՀ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են

Ոստիկանության ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված հրամանների համաձայն ԼՂՀ ոստիկանությունում կատարվեցին մի շարք կադրային փոփոխություններ։

Ոստիկանության փոխգնդապետներ` Նորայր Բորիսի Միրզոյանը նշանակվեց ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի,  Ռոմա Բենիկի Հարությունյանը` ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետի, իսկ Ալեն Մավրիկի Ղուլյանը` ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոններում:

Ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Վլադիմիրի Աբրահամյանը նշանակվեց ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի, ոստիկանության մայորներ` Նելսոն Վազգենի Ավանեսյանը` ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի, Արման Ալեքսանդրի Սարգսյանը` ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի, իսկ Գեղամ Սևակի Գրիգորյանը` ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալների պաշտոններում։

Կադրային փոխոխություններ կատարվեցին նաև ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում։ Ներքին ծառայության փոխգնդապետ Հովիկ Սուրենի Իշխանյանը նշանակվեց նույն վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի, իսկ ներքին ծառայության մայոր Արմեն Գեորգիի Դանիելյանը` քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոններում:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության նիստերի դահլիճում հանդիպելով պատասխանատու պաշտոնների նշանակված ոստիկանության ծառայողների հետ, նշեց, որ կադրերի ընտրության հարցում առաջին հերթին հաշվի է առնվել նրանց հասարակական վարկանիշը, իհարկե դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրի մասնագիտական և կազմակերպչական  ունակությունները:

Հանձնարարելով առավելագույն ջանքեր ներդնել հասարակության անվտանգությունը լիարժեք ապահովելու և հանցագործությունները նախականխելու գերխնդիրներին` ոստիկանության պետը պահանջեց արդար և անկողմնակալ լինել բոլորի հանդեպ և շարունակել քաղաքացու լիարժեք վստահությանն արժանանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։