ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2017 16:19
ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժինը նոր ղեկավար ունի
Սույն թվականի հունվարի 23-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած տողանից հետո ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը, համաձայն որի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնին։ ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը շնորհավորելով Գագիկ Հարությունյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ համոզմունք հայտնեց, որ նա կկարողանա արդարացնել իր հանդեպ ցուցաբերված վստահությունը։