Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

02.07.2015 09:13

ԼՂՀ ոստիկանության պետի խիստ հանձնարարականները ճանապարհային ոստիկանության ծառայողներին

ԼՂՀ ոստիկանության պետի խիստ հանձնարարականները ճանապարհային ոստիկանության ծառայողներին

Սույն թվականի հուլիսի 1-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր գրանցված մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության և դրանք նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ զեկույցներ ունեցան նաև վաշտի, դասակի  և ջոկի հրամանատարները:

Ճանապարհային ոստիկանության պետը, մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ճանապարհատրանսպորտային պատահարները, նախանշեց այն հիմնական միջոցառումները, որոնք կարող են կանխարգելել դրանք՝ հատուկ կանգ առնելով պրոֆիլակտիկ բացատրական, քարոզչական և կանխարգելիչ աշխատանքներին:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներին փոխանցելով մարմնական վնասվածքների առաջացմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի խիստ մտահոգությունները՝ ճանապարհային ոստիկանության պետը հրապարակեց ոստիկանության պետի ցուցումը՝ 4 ճանապարհապարեկային վերակարգերի ընդգրկմամբ շաբաթական չորս տարբեր օրերի և ժամերի, փոփոխական հարաբերակցությամբ հանրապետության տարբեր ճանապարհահատվածներում իրականացնել ստուգայցեր:

Ճանապարհային ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրեց ոստիկանության պետի ցուցումը՝ ուժեղացնել ծառայությունը հանգստյան գոտիների մերձակա ճանապարհահատվածներում, անզիջում գտնվել հատկապես անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների և սահմանված արագությունը գերազանցող վարորդների նկատմամբ, հակառակ դեպքում՝ ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարող և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ոչ բավարար ցուցանիշներ արձանագրած  պատասխանատուները կհեռացվեն զբաղեցրած պաշտոններից: