Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

23.01.2017 16:32

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց քրեական հետախուզության վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց քրեական հետախուզության վարչության   2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 23-ին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց քրեական հետախուզության վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը։

Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Մասնակցում էր քրեական հետախուզության վարչության անձնակազմը։ 

Հիմնական զեկույցով հանդես եկավ քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։

Հաշվետու ժամանակաշրջանում քրեական հետախուզության վարչության կողմից բացահայտվել է 164 հանցագործություն։ Հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2016թ. կազմել է 96.4%՝ ընդդեմ 2015թ. 91.8%-ի։  

Քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 50 միավոր զենք և զգալի քանակությամբ զինամթերք։ Քննարկվել է քաղաքացիների կողմից ներկայացված 55 դիմում-բողոք և բոլորի վերաբերյալ ընդունվել համապատասխան որոշումներ։

ԼՂՀ ոստիկանության պետը, ըստ ոլորտների վերլուծելով ընդհանուր հանցագործությունների շարժը, պահանջեց մինչև 2017թ. 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփումը նպատակային միջոցներ ձեռնարկել չբացահայտված բոլոր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հանրապետությունում անբացահայտ հանցագործություն չի կարող լինել, դրանք բացասական շղարշ են նետում ընդհանուր ոստիկանության գործունեության վրա և խաթարում ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքին, մենք պարտավոր ենք ապահովել լիարժեք հասարակական անվտանգություն, պետության և հասարակության սեփականության ամբողջական պաշտպանում հանցավոր ոտնձգություններից», - նշեց ոստիկանության պետը։   

«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության քրեական հետախուզության վարչության 2016թ. օպերատիվ ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը պահանջեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ ակտիվացնել անհայտ կորած անձանց հայտնաբերման և անչափահասների շրջանում իրականացվող դաստիարակչական աշխատանքներն ու խստագույն միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։