Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

17.01.2017 17:37

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 17-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։ 

Օպերատիվ խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Մասնակցում էին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ղեկավար և սպայական կազմը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։

2016թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 212 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 131-ի համեմատ, աճը կազմել է 81 դեպք կամ 61.8%, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 30.1%  (2015թ.-ի ընթացքում՝ 28.2%):

Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է 2016 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով մերժված նյութերով և կարճված քրեական գործերով հանցագործությունների հաշվառման հանգամանքներով, ինչպես նաև լատենտային բնույթ կրող հանցագործությունների, հատկապես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման բարձր տեմպերով:

Նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 25 դեպքով (54-ից 29):  

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում արձանագրվել է 69 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամակահատվածի 39-ի համեմատ:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին` պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը աճել է 11.9%-ով (87.1%-ից 99%), իսկ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է 11.2%-ով (87.1%-ից 98.3 %):

Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել է 202 դեպք կամ 99%, 2015թ. նույն ժամանակահատվածի 101 դեպքի կամ 87.1%-ի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում (4-ից 18) աճել է ինչպես անչափահասների թիվը, այնպես էլ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը (4-ից 14)։

Հիմնական զեկուցողից բացի, կատարած աշխատանքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալն ու ստորաբաժանումների պատասխանատուները։

ԼՂՀ ոստիկանության պետը, իր գոհունակությունը արտահայտելով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության գործունեության պատմության ողջ ժամանակահատվածում նախադեպը չունեցող 99% հանցագործությունների բացահայտման ցուցանիշ ապահովելու համար ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, արժանացրեց «Լավ» գնահատականի։  

Դրականի հետ մեկտեղ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը տեղում մանրամասն վերլուծություն կատարելուց հետո առաջնային համարեց յուրաքանչյուր հանցագործության ծնող պատճառների ու պայմանների հայտնաբերման և դրանք արմատապես վերացնելու հանգամանքը ու հատուկ կանգ առավ այն հիմնական թերություւններին ու բացթողումներին, որոնք այնուամենայնիվ բացասական դրոշմ են թողել ընդհանուր գործունեության արդյունավետության վրա։

«Հիմնական մտահոգություւնները ինչպես անչափահասների, այնպես էլ նրանց կողմից կատարված հանցագործությունների աճն է։ Անհրաժեշտ է նաև ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում արձանագրված հանցագործությունների, ինչպես նաև նախկինում հանցագործություններ կատարած անձանց կողմից հանցագործությունները նախականխելու և խափանելու ուղղություններում։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած՝ «Հանցագործության դեպքերի առավելագույն բացառում, իսկ արձանագրվածների՝ անխտիր բացահայտում» քաղաքականությանը, որի կյանքի կոչման նախադրյալները ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության օրինակից արդեն իսկ իրատեսական են դառնում», - եզրափակեց ոստիկանության պետը։