Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

30.12.2014 11:52

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի արցախցիներ, անցնող տարին ԼՂՀ ոստիկանության համար ձեռքբերումների տարի էր: Իրականացված նպատակային աշխատանքների շնորհիվ ոստիկանությունը էական  հաջողություններ է արձանագրել ինչպես հանցավորության դեմ տարվող պայքարում, այնպես էլ հասարակական կարգի լիարժեք ապահովման ուղղություններում:    

Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող գիտակցում է, որ ծառայության արդյունավետությունը կարող է ապահովել միայն «Օրենքի հավասարության» սկզբունքի անշեղ իրականացման դեպքում:

Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ «Ամեն ինչ հանուն  քաղաքացու անվտանգության համար» նախանշված ուղենիշին, իսկ 2015թ-ի համար ընտրել ենք  «Պարտականություն՝ օրենքին, նվիրում՝ ազգին»  կարգախոսը, որոնց լիարժեք իրագործման համար պարտավորվում ենք չխնայել մեր ուժերը` մեր իսկ սահմանած նպատակներին հասնելու համար:

Ի  սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: 

Թող աշխարհում խաղաղություն տիրի: Դրա հետ մեկտեղ Աստծուց հայցում եմ, որ 2015թ-ը դառնա Արցախի անկախության միջազգային ճանաչման տարի ու այդ առիթով մենք բոլորովի բարի ավետիսով ներկայանանք մեր հայրենանվեր նահատակ զավակների շիրիմներին: