Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.04.2024 Արխիվ

30.11.2014 00:10

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի ծառայողներ¸ վաստակաշատ վետերաններ,

Առաջին տարին է, որ մեր հանրապետությունում նոյեմբերի 30-ին նշվում է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը:

Նորություն չէ¸ որ ոստիկանության գործունեությունը գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում¸ իսկ ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են պետության նկարագրի հետ¸ ուստի մենք պարտավոր ենք ամենայն  նախանձախնդրությամբ իրականացնել մեր պարտականությունները` պաշտպանել պետության և հասարակության շահերը¸ մարդու իրավունքներն ու ազատությունները:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևորում եմ նաև ոստիկանության վետերանների դերակատարումը¸ նրանց բազմամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը:

Հարգելի գործընկերներ, համոզված եմ¸ որ հավատարիմ եք ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու ընթացքին¸ որը նպատակաուղղված է ամրապնդել ոստիկանի հանդեպ հասարակության վստահությունը¸ համակարգը համալրել երիտասարդ, մասնագիտական բարձր հմտություններ ունեցող և բարոյական վեհ հատկանիշներով օժտված ոստիկաններով:

Ձեր անունից պատիվ ունեմ հավաստիացնելու մեր ժողովրդին¸ որ  գոյապայքարի տարիների օրինակով այսօր էլ ոստիկանությունը պատրաստակամ է անողոք ու անզիջում պայքար մղել մեր երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին թշնամու դեմ:

Ոստիկանությունն անդրդվելի է հանցավորության դեմ մղվող ամենօրյա պայքարը արժանապատվորեն իրականացնելու և օրենքի գերակայությունը  լիարժեք ապահովելու գործում:

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված մեր ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին¸ բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: 

Իրավակարգի մշտարթուն զինվորներ, քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ և հիշեք¸ որ ձեզ մեծ առաքելություն է տրված` ծառայել պետությանն ու այն ժողովրդին¸ որ  փառավոր զավակների արյան գնով է նվաճել սեփական հողում ազատ ապրելու իր իրավունքը: