Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

20.07.2016 16:36

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հուլիսի 20-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների 2016թ-ի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքների  քննարկմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:

2016թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել` 22 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 պատահարի, 6 զոհի և 49 վիրավորի դիմաց: Վիճակագրությունից դիտվում է, որ 20-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները և 27-ով՝ վիրավորների, իսկ 1-ով՝ զոհերի թիվը:

ԼՂՀ ոստիկանության պետը, «Լավ» գնահատականի արժանացնելով ճանապարհային ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի ծառայողական գործունեությունը, իր գոհունակությունը հայտնեց ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներից և մի շարք ուղղություններով՝ հատկապես անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայականի և արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցներ վարելու անթույլատրելիության վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին։

Եվս մեկ անգամ կարևորելով անաչառության՝ օրենքի առաջ բոլորի հավասարության հանրահայտ սկզբունքի անշեղօրեն կենսագործման անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետը պահանջեց հոգատար ու սրտացավ լինել երթևեկության մասնակիցների հանդեպ, հատկապես Հայաստանի Հանրապետությունից և այլ պետություններից ժամանող զբոսաշրջիկների կողմից երթևեկության ոչ կոպիտ խախտումներ թույլ տալու դեպքում, նախապատվությունը տալ բանավոր զգուշացմանն ու պարզաբանմանը, լինել սիրալիր և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել նրանց։

«Կատարյալ արդարություն, ահա թե ինչ է պահանջում և ակնկալում մեզնից հասարակությունը, իսկ մենք պարտավոր ենք ականջալուր լինել ժողովրդի պահանջներին», - նշեց ոստիկանության պետը: