Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.04.2024 Արխիվ

30.04.2015 21:16

Լեռային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը ամփոփեց ԼՂՀ ոստիկանության 2015թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Լեռային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը ամփոփեց ԼՂՀ ոստիկանության 2015թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 30-ին ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցությունը նվիրված էր Լեռային Ղարաբաղի Հանրապետության  ոստիկանության 2015թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

Ամփոփելով Լեռային Ղարաբաղի Հանրապետության  ոստիկանության 2015թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները` ոստիկանության պետը ձեռնպահ մնաց եռամսյակի արդյունքներով գնահատականներ հնչեցնելուց, հիմնականում կանգ առնելով ծառայության արդյունավետությանը բացասականորեն ներազդած բացթողումներին և թերություններին։

«Հանցագործությունների լավագույն կանխարգելումը դրանց բացահայտումն է։ Ես նորից եմ հիշեցնում բոլորիդ, որ Արցախում անբացահայտ հանցագործություն չի կարող լինել։ Համաձայն միջազգային վերլուծության, ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից մենք առաջատար դիրքերում ենք՝ 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների քանակով մեր հանրապետությունում գրանցվում են ամենաքիչ հանցագործությունները։ Սակայն դրա հետ մեկտեղ ես այսօր Ձեր առջև խնդիր եմ դնում 2015թ. 1-ին կիսամյակի արդյունքներով հանցագործությունների բացահայտման գործում հասնել առավելագույնի։ Յուրաքանչյուր հանցագործության դեպքում առաջինը դեպքի վայր պետք է մեկնի ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարը և բոլոր ուժերը ներուղղի հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար։ Համոզված եղեք, որ միայն այդ դեպքում կարող եք ակնկալել իրական արդյունքներ», - նշեց ոստիկանության պետը։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անդրադարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև կադրերի ճիշտ ընտրության և համակարգը բարոյապես առողջ և մասնագիտորեն հմուտ կադրերով համալրելու անհրաժեշտությանը։

Կարևորելով հանրապետությունում նախանշված ԱԺ ընտրությունները` ոստիկանության պետը պահանջեց խստագույնս հետևել օրենքի տառին, ընտրությունների ընթացքում սահմանված լիազորությունների շրջանակներում ապահովել պատշաճ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, լինել անկողմնակալ ու անաչառ բոլորի հանդեպ։

2015 թվականի 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում: