ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.08.2020 12:42
Լարը կտրվելու պատճառով ինքնասպանությունը խաթարվել է
Օգոստոսի 24-ին ժամը 22:10-ին շտապ բուժօգնության կայանից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Վ. Հ.-ն հեռախոսով հայտնել է, որ ցանկանում է ինքնասպան լինել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:05-ի սահմաններում Վ. Հ.-ն տան միջանցքում ինքնասպանություն գործելու նպատակով գազի խողովակից երկջլային լարով փորձել է կախվել, սակայն լարը կտրվելու պատճառով ինքնասպանությունը խաթարվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: