Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

22.08.2020 13:00

Իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել

Օգոստոսի 21-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի,1967թ.ծնված Ա. Բ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ երեք անծանոթ քաղաքացի մտել են գյուղում գտնվող իրենց պատկանող անասնագոմ:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը երեք անհայտ անձ մուտք են գործել Ա. Բ.-ին պատկանող անասնագոմին կից անասունների համար նախատեսված ցանկապատված տարածք, սակայն նկատելով վերջինիս և նրա ամուսնուն՝ 1956թ.ծնված Հ. Հ.-ին դիմել են փախուստի, սակայն վերջիններս հետապնդել և բռնել են փախուստի դիմած անձանցից մեկին, ով էլ պարզվել է, որ հանդիսանում է ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Վ. Ղ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Վ. Ղ.-ն, Երևան քաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ս. Հ.-ն և 1977թ.ծնված Ռ. Գ.-ն վերջինիս կողմից վարվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել են Գրհամ Ա. Բ.-ին պատկանող անասնագոմին կից ցանկապատված տարածք, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել գաղտնի հափշտակել Ա. Բ.-ին պատկանող մեկ գլուխ կովը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել:
ՀՀ ոստիկանության Սյունիքի ոստիկանության մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Հ.-ն և Ռ. Գ.-ն հայտնաբերվել են Գորիս քաղաքում:
Նշված անձինք բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: