ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2014 16:18
Իրար են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց Ե 240» մակնիշի ավտոմեքենաները
Հոկտեմբերի 7-ին` ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 12 շենքի դիմաց իրար են բախվել Լազարևի փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Ա. Ն-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և Ստեփգէսի փողոցի N տան բնակիչ, 1956թ. ծնված Բ. Հ-ի վարած «Մերսեդես Բենց Ե 240» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր` Բաղրամյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ-ն ճակատի հեմատոմայով դիմել է Շտապ բուժօգնության կայան: