ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2016 15:23
Իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսսան X-TRAIL» ավտոմեքենաները
Սեպտեմբերի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչ 1967թ. ծնված Վ. Ա-ի վարած «ՎԱԶ-2107» և Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի N տան բնակիչ 1965թ. ծնված Հ. Ղ-ի վարած «Նիսսան X-TRAIL» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի բնակիչ 1997թ. ծնված Հ. Գ-ն ձախ հոնքի և գլխի մազածածկ մասի սալջարդ վերքերով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: